Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ընթացիկ գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածում:
«Նախ ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին հարգանքը հայտնել վրացական հասարակության նկատմամբ, որը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին։ Անկախության վերականգնումից 30 տարի անց վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արժանապատվությունը, ազատությունն ու անկախությունը իրենց կարևորագույն արժեքներն են։ Միաժամանակ, վրաց հասարակությունը բոլորին ապացուցել է, որ չնայած իր կարճ ժողովրդավարական փորձին, ունի իմաստություն, որն ամենադժվար մարտահրավերներում արժանապատվորեն դիմակայելու հնարավորություն է տալիս ։
Տարի ու կես առաջ ես հասարակությանը հայտնել եմ քաղաքականությունից դուրս գալու իմ որոշման մասին, և դրանից հետո ամբողջությամբ պաշտպանել և պաշտպանում եմ իմ որոշումը։ Այս ընթացքում ես մի հրապարակում եմ արել , դա էլ միայն այն բանի համար ,որ ոչ մեկին չտամ իմ անունից շահարկումներ անելու հնարավորություն։ Ես չէի ուզում, որ իմ գործոնը որևէ ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա, դա է եղել ու կա հանրային տարածքից իմ լիակատար հեռավորության պատճառը։
Միևնույն ժամանակ, որպես այս երկրի որդի և նրա երկրպագուներից մեկը, բնականաբար՝ ամենայն ուշադրությամբ հետևում եմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Տարածաշրջանում տիրող ամենաբարդ քաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանն ու նրա կառավարող թիմն անցած ամիսների ընթացքում ստիպված են եղել անցնել շատ ցավոտ գործընթացների միջով և դեռ պետք է անցնեն դրանով։ Վրաստանի և նրա իշխանության համար վիճակի բարդացումը պայմանավորված է նրանով, որ որոշ ուժեր ակտիվորեն փորձում էին ներքաշել Վրաստանին պատերազմի մեջ. ցավոք նրանց այս ցանկությունն ու նպատակը այսօր էլ արդիական է։
«Չնայած ամենամեծ դժվարություններին, իշխող թիմը ճիշտ աշխատեց, ճիշտ ու սկզբունքային դիրքորոշում որդեգրեց և հիմնական դժվարությունը՝ պատերազմի սպառնալիքի առաջին փուլը հաղթահարեց: Այս ջանքերի շնորհիվ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշվելու անմիջական սպառնալիքը հնարավորինս չեզոքացվել է։ Սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս որոշակի ռիսկեր կան, և թե՛ կառավարությունը, թե՛ հասարակությունը պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից։
Այնուամենայնիվ, այսօր, երբ պատերազմի անմիջական վտանգը հնարավորինս չեզոքացվել է, կարծում եմ, որ իշխող թիմը հնարավորություն ունի իր ուշադրությունը մեծապես կենտրոնացնել մեկ այլ կարևորագույն առաջնահերթության վրա և հոգ տանի, որ Վրաստանի հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ չտուժեն:
Ինչ վերաբերում է իմ անձնական խնդրին, որն առաջացել է շվեյցարական բանկի հետ հարաբերություններում և այսօր էլ արդիական է, կարծում եմ, որ այն անմիջական կապ ունի Վրաստանում ընթացող գործընթացների հետ։ Սակայն, քանի որ Վրաստանը գործնականում հաղթահարել է բարդ իրավիճակը և անցել է պատերազմի անմիջական վտանգը, ես նախընտրում եմ իմ և շվեյցարական բանկի հարաբերությունները թողնել որպես իմ անձնական խնդիր և շատ չծանրաբեռնել հանրությանը այս խնդրով։ Կարևոր չէ, թե ինչի վրա էի պլանավորել ծախսել շվեյցարական բանկի կողմից սառեցված միջոցները՝ մասնավոր նպատակներով, թե՞ հանրային կարիքների համար: Ես նախընտրում եմ, որ հասարակությունը բանկի ստեղծած խնդիրը բոլոր դեպքերում համարի իմ անձնական խնդիր։ Փաստաբանս այս գործով արել է մանրամասն պարզաբանումներ և կանի նաև առաջիկայում:
Ինձ համար ամենակարևորն, որ Վրաստանը վերջապես կարողանա հավուր պատշաճի դուրս գալ ամենադժվար իրավիճակից և պահպանել խաղաղությունը, իսկ իմ անձնական հարցով կզբաղվեմ ես՝ ինքս և կփորձեմ չծանրաբեռնել հասարակությանը այս խնդրով։
Եվ վերջում, քանի որ հասարակության մեջ հարց է առաջացել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իմ և Ամերիկայի դեսպանի միջև հանդիպման անցկացման մասին , ես կցանկանայի հասարակությանը պարզաբանել , որ այս հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի խնդրանքով մարտի 21-ին և այն տևել է մոտ երեք ժամ»,- ասված է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։