Հուլիսի 1-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոնում բացվեց Թբիլիսիի երիտասարդ հայ նկարիչների կողմից պատրաստված ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպել էր Թբիլիսիի «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես նկարներ, այնպես էլ հայ վարպետների ձեռքով պատրաստված արձանիկներ:
Ցուցահանդեսին բացմանը մասնակցելու համար Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոն այցելեցինՎրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, ինչպես նաեւ հայ ազգի հյուրեր ԱՄՆ-ից ու Համշենից, որոնք Ախալցխայում են գտնվում քաղաքի հայության հրավերով:
Ցուցահանդեսը իրականացվել է Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: