Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը 18.08.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը
		18.08.2022 . Վրաստան


Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը, ամրապնդում նրա անկախությունն ու պետականությունը։

«23-ամյա սերժանտի բարոյական խիզախությունը, անզիջողականությունը թշնամու առջև, նվիրումը հայրենիքին օրինակ է մեզանից յուրաքանչյուրի և գալիք սերունդների համար։

Մեր ողջ հասարակության հետ միասին ես խոնարհվում եմ նրա վառ հիշատակի առաջ»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։