Գերմանացի պաշտոնյայի խորհուրդը էլեկտրաէներգիան և գազը խնայելու հարցում

Գերմանացի պաշտոնյայի խորհուրդը էլեկտրաէներգիան և գազը խնայելու հարցում



Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրետշմանը (Կանաչների կուսակցություն), էլեկտրաէներգիայի և գազի խնայողության շրջանակներում, գերմանացիներին առաջարկել է իրենց բնակարանի միայն մեկ սենյակը տաքացնել, հաղորդում է РИА Новости-ն: Նրա կարծիքով ավելի օգտակար է, երբ տանն ամենուր նույն ջերմաստիճանը չի լինում: Պաշտոնյան առաջարկել է նաև ցնցուղի փոխարեն խոնավ շոր օգտագործել։ Ըստ քաղաքական գործչի՝ այս կերպ կարելի է դադարեցնել «անընդհատ ցնցուղ ընդունելը»։

Ներկայում Գերմանիայում ձմռանը էներգետիկ կոլապս է կանխատեսվում՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը բազմիցս հորդորել են երկրի քաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը և գումար տնտեսել։