Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս մասին Akhaltskha.net-ը տեղեկացավ Ծղալթբիլա գյուղի բնակիչներից: Նրանց խոսքերով ներկա պահին գյուղի բնակիչները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով:
Այս պահի դրությամբ այրվող անտառի ծուխը զգացվում է նաեւ Ախալցխա քաղաքում, իսկ քաղաքը շրջապատող լեռները հայտնվել են ծխի մշուշի մեջ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Բորժոմիի շրջանի Դաբա գյուղի անտառում եւս հրդեհ է բռնկվել, որը մինչ այս պահը չի հաջողվում հանգցնել: