Ավստրալիայի կանաչների կուսակցությունը կոչ է արել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո Ավստրալիան դարձնել հանրապետություն

Ավստրալիայի կանաչների կուսակցությունը կոչ է արել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո Ավստրալիան դարձնել հանրապետություն



Ավստրալիայի խորհրդարանական Կանաչների կուսակցության առաջնորդ Ադամ Բանդտի համոզմամբ՝ Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո երկիրը պետք է «առաջ շարժվի» և, համաձայնագիր կնքելով բնիկ ժողովուրդների հետ, դառնա հանրապետություն։ Քաղաքական կազմակերպության ղեկավարն ուրբաթ համապատասխան հրապարակումը տեղադրել է Twitter-ի իր էջում, ինչը մեծ հակասություններ է առաջացրել սոցցանցի օգտատերերի շրջանում ինչպես Ավստրալիայում, այնպես էլ արտերկրում։
Նրանցից ոմանք Բանդտի հայտարարությունը «դաժան և անհարգալից» են համարել, սակայն շատ օգտատերեր էլ համաձայնել են նրա հետ, բայց առաջարկը համարել են վաղաժամ։
Ավստրալիայի Սահմանադրության համաձայն, որն ընդունվել է 1901 թվականին, այն սահմանադրական միապետություն է, իսկ անգլիական թագը ներկայացնում է գեներալ-նահանգապետը։ Երկիրը ղեկավարում է վարչապետը։

1999 թվականին Ավստրալիայում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում պարզ դարձավ, որ ավստրալացիների մեծամասնությունը չի ցանկանում որևէ բան փոխել պետական ​​կառուցվածքում։