Ախալքալաքի մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային նախագծերին ծանոթացան իշխանության ներկայացուցիչները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային նախագծերին ծանոթացան իշխանության ներկայացուցիչները





Երեկ՝ սեպտեմբերի 8֊ին Սամցխե֊Ջավախքի պետական ​​ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին՝ իր տեղակալ Շալվա Բերձենիշվիլիի, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ այցելեց Խանդո-Վարևան, Բուռնաշենթ-Լոմատուրցխ գյուղեր, տեղում ծանոթացավ ընթացող և ավարտված ճանապարհաշինական աշխատանքներին։
Ծանոթացան նաեւ Մուրջախեթ գյուղի Քառասնակն գետի վար կառուցվող կամրջի ընթացիկ աշխատանքներին։
Ղեկավարները հիմնական շեշտը դրել են 2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի ողջ մասշտաբով, շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից ֆինանսավորվող աշխատանքների կատարման վրա։
Նրանք ամփոփել են նաև «Գյուղատնտեսության աջակցության ծրագրի» շրջանակներում 2022 թվականին քաղաքապետարաններում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը։
Նույն օրը պետական ներկայացուցիչը հանդիպել է գյուղացիների հետ, տեղում ծանոթացել կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին։