Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան

Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան



Մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում ենք: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Եվրոպական դատարան արդեն ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ վերջին երկու օրվա ընթացքում, նաև միջանկյալ միջոցներ կիրառող պահանջով, և ստացել ենք արդեն պատասխանները. խոսքը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:

Այս պահին հավաքագրվում են մնացած՝ հասցված ավելի լայնամասշտաբ վնասի ապացույցները, որոնք մեր ընթացիկ, տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում ներկայացնելու ենք»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը: