Վրաստանի իրավապահ մարմինները խոչընդոտել են թբիլիսահայ երիտասարդների հանրահավաքին ի աջակցություն Հայաստանի 18.09.2022 Sona Tonakanian Թբիլիսի, Իրավունք, Հայ-Վրացական հարաբերություններ, Վերլուծական, Վրաստան, Քաղաքական

Վրաստանի իրավապահ մարմինները խոչընդոտել են թբիլիսահայ երիտասարդների հանրահավաքին ի աջակցություն Հայաստանի
		18.09.2022 Sona Tonakanian Թբիլիսի, Իրավունք, Հայ-Վրացական հարաբերություններ, Վերլուծական, Վրաստան, Քաղաքական


Այսօր՝ սեպտեմբերի 18֊ին Թբիլիսիում մի խումբ հայ երիտասարդներ կազմակերպել էին երթ՝ ի աջակցություն Հայաստանի։

Առավոտյան ժամը 12։30 Թբիլիսիի Հավլաբար թաղամսից երթի մասնակիցները շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն հայտնելու սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական էսկալացիայի դեմ: Վրաստանի իրավապահ մարմինները խոչընդոտել են երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն եւ ձերբակակել են երթի 5 ակտիվիստի։

Այնուհետեւ ակցիան շարունակվել է Վրաստանի խորհրդարանի դիմաց։

Ձերբակալվածների մեջ է եղել նաև Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը։

«Այս միջոցառումը պաշտոնապես կազմակերպիչ չի ունեցել, սոց ցանցում ստեղծվել է ինքնաբուխ միջոցառում եւ մենք որպես փորձառու կազմակերպություն նման հարցերում հայտարարություն ենք տարածել, որ մեր բոլոր ուժերով կաջակցենք այդ երթին»,֊ այսպես պատասխանեց Արթուր Միրզոյանը akhaltskha.net-ի հարցին, թե արդյո՞ք ինքը կազմակերպիչներից է եղել։

Ինչ վերաբերում է ցույցի կազմակերպչին, ապա հայտարարությունը ի սկզբանե տարածել է ֆբ֊ի ერთად სომხეთისთვის (Միասին Հայաստանի համար)  էջը,  այնուհետեւ տարածել է նաև Վիրահայ համայնքնի ֆբ էջը եւ կազմակերպության անդամները։

Արթուրը նաև նշեց, որ իրեն մի քանի անգամ  վրացի իրավապահ մարմինները զգուշացրել են, որ չգնա եւ չմասնակցի երթին։

«Օրենքով ինձ ոչ ոք չի կարող արգելել իմ քաղաքում, իմ երկրում ազատ տեղաշարժվել։ Մեր կազմակերպությունից 5 հոգու էին ձերբակալել, այդ թվում նաև ինձ։ Չնայած, որ ոստիկանությունը որպես պատ կանգնել էր եւ թույլ չէր տալիս ակցիա իրականացնել, այնուամենայնիվ ցույցը շարունակվեց, մասնակիցները հասան խորհրդարանի շենքի մոտ եւ այնտեղ շարունակեցին ցույցը»,֊ մեզ հետ զրույցում նշում է Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը։

Իսկ առաջիկա անելիքների մասին նա նշեց, որ իրենց կազմակերպությունը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։

Այն, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կազմակերպել կամ մասնակիցը լինել ցույցի կամ որևէ ակցիայի, ամրագրված է սահմանադրությամբ,  սակայն այսօր 5 հոգու բերման են ենթարկել իրավապահ մարմինները՝  երթ իրականացնելիս։ Մենք զրուցել ենք նաև Վրաստանի հայ համայնքային հարթակ կազմակերպության ղեկավար Գիորգի Թումասյանի հետ։

Վրացի իրավապահները խախտել են Վրաստանի օրենքը։

Գիորգի Թումասյան — Վրաստանի հայ համայնքային հարթակ կազմակերպության ղեկավար։ 

 

Գիորգի Թումասյանի կարծիքով, եթե կազմակերպվում է որևէ ակցիա ապա պետք է հայտնի լինի, թե ո՞վ է կազմակերպողը, նա համոզմունք է հայտնում, որ ակցիան ձեռնարկողը Վրսատանի հայ համայնք կազմակերպությունն է եւ քննադատաբար է մոտենում, որ պաշտոնապես կազմակերպիչ չեն ներկայանում։

«Ինչ վերաբերում է այսօրվա հավաքի նպատակահարմարությանը, մի կողմից կարող ենք ասել, որ նպատակահարմար էր, քանի որ սա էլ խնդրի բարձրաձայնման միջոց է, մյուս կողմից ակնհայտ է, որ մեր գլխավոր խնդիրը Վրաստանում վրաց հասարակությանը տեղեկացնելն է՝ պատերազմի եւ ագրեսիայի մասին ճիշտ տեղեկություն փոխանցելն է, հաշվի առնելով այս հանգամանքը կարծում եմ ավելի խելամիտ կլիներ որ համայնքային կազմակերպություններն աշխատեին վրաց հասարակության հետ։ Բացի այդ ակնհայտ էր, որ ադրբեջանցիներն արձագանքելու էին, ակնհայտ է ում հետ գործ ունենք։ Այս իրավիճակում մենք՝ հայերս ագրեսիայի զոհ ենք եւ շատ կարևոր է, որ կարողանանք ի լուր տարածել, որ ագրեսիան հայերիս հանդեպ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է իրավական հարցերին, ապա այդպիսի միտինգ անելու իրավունք ունեն ինչպես երկրում ապրող  հայերը, այնպես էլ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կազմակերպելու օրինական միտինգ եւ այն, ինչ կազմակերպվել էր այսօր Վրաստանի օրենքը չէր խախտել եւ սահմանափակելը կամ արգելելը, այն ինչ տեղի ունեցավ, անօրիանական է եւ պետք է փաստենք, որ ոստիկանությունը խախտել է Վրաստանի օրենսդրությունը։  Եւ սա առաջին դեպքը չէ, Վրաստանի ոստիակնությունը ոչ միայն Վրաստանի հայ քաղաքացիների, այլ նաև բոլոր քաղաքացիների հանդեպ բազմիցս է խախտել ազատ հավաքվելու, մանիֆեստացիաներ, միտինգներ կազմակերպելու իրավունքը։ Սա խոսում է Վրաստանի ժողովրդավարության ցածրացող մակարդակի մասին, որն ակնհայտորեն ստեղծում է խնդիրներ նաև Վրաստանի համար»,֊ մեզ հետ զրույցում նշում է Վրաստանի հայ համայնքային հարթակ կազմակերպության ղեկավարը։

Akhaltskha.net-ը հետեւողական կլինի եւ թեմայի վերաբերյալ այլ մանրամսները կտեղեկացնի ընթերցողին։

Ցույցի տեսանյութը այստեղ