ԲՈՐԺՈՄԻՈՒՄ ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Մետրոպոլիտ Սերաֆիմի հավատացյալների և նրանց հակառակորդների միջև բանավոր դիմակայության ժամանակ, միջին հասակի տղամարդ Է մահացել: Այս պատահարը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 22-ին Սուրբ Նիկոլոզի անվան տաճարի բակում: Ականատեսները պատմում են, որ մի տղամարդ և մի կին Եպիսկոպոս Սերաֆիմի վերջին ժամանակվա իրադարձության պատճառով էին վիճում երբ տեղի է ունեցել դեպքը: Մահացած տղամարդը Մետրոպոլիտի կողմնակից էր:

«Այս տղամարդը մեր հավատացյալն էր: Ես տաճարում էի և աղմուկի պատճառով դուրս եկա: Տղամարդը տաճարի բակում արդեն մահացած էր»,-ասել է հայր Բարսեղը TV-9 ալիքի լրագրողներին:

Ներքին գործերի նախարարության հասարակության հետ համագործակցող վարչությունում հայտարարում են, որ ըստ 115-րդ հոդվածի քրեական օրենսգրքի, միջին հասակի տղամարդու մահվան պատճառով անցկացվում է հետաքննություն, ինչը ենթադրում է անձին հասցնել ինքնասպանության:

Մեկ օր առաջ հունվարի 21-ին, Բորժոմի հավատացյալները հավաքվել էին խաղաղ ակցիա անցկացնելու, Մետրոպոլիտ Սերաֆիմին աջակցելու նպատակով:

21 տարի Մետրոպոլիտ Սերաֆիմը ծառայում էր Բորժոմի եւ Բակուրիանի հասարակության համար: Մի քանի ամիս առաջ նրան անսպասելի տեղափոխեցին ծառայության Ավստրիա-Գերմանիա, առանց ոչ մի մեկնաբանության և հիմա սոցիալական ցանցերում տարբեր տեղեկատվություններ են տարածվում տեղափոխության պատճառների եւ նրա հանցանքների վերաբերյալ:

Լուրեր են պտտվում թե իբր տեղափոխությունը արվել է հասարակության խնդրանքով, սակայն իրականում հասարակությունը բաժանված է երկու մասի: Արդեն 15 000 ստորագրություն է հավաքվել, որպեսզի հետ վերադարձնեն եպիսկոպոսին: Սակայն բնակչության մյուս հատվածը դեմ է նրա վերադարձին:

Աղբյուր՝ Akhaltskha.Net