Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը չի ստիպում. Վուչիչ 08.10.2022 . Միջազգային

Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը չի ստիպում. Վուչիչ
		08.10.2022 . Միջազգային


Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը Բելգրադին չի ստիպել նման քայլի դիմել՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի դեմ, քանի դեռ երկրին հասցված վնասը չի ստիպել ընդունել այդ իրողությունը»,- նշել է Վուչիչը, հավելել՝ իրավիճակը մշտապես փոխվում է։

Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի: