ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: 

 

Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: