Լեհաստանում կուղբերը փակել են Լոբեզ բնակավայրի մերձակայքում գտնվող ջրանցքները, ինչի հետևանքով ջուրը կուտակվել է և ի վերջո ճեղքել արհեստական ամբարտակը՝ քանդելով քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Փլուզումը հասնում է 8 մ խորության և 10 մ լայնության։
10 հազար բնակչություն ունեցող քաղաքի նկուղները ողողվել են ջրով, սակայն բնակիչներին չեն տարհանել, տեղում աշխատում է իրավիճակը վերահսկող շտաբը: Ճանապարհի վերանորոգումը, ըստ մասնագետների, կարող է ամիսներ տևել։