Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապօրինի հորատման և հետախուզական աշխատանքների համար՝ հայտնում են Եվրամիության խորհրդից:
Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:
Կիպրոսի ափերի մոտ գազի պաշարների որոնողական աշխատանքների համար Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2019 թվականին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են թուրքական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ անձանց մուտքը ԵՄ տարածք արգելված է, ԵՄ երկրների բանկերում նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման։