ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախ՝ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչպես է ցանկանում բանակցել: Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Մենք չենք ճնշի նրանց: Երկրորդ՝ մենք հավատում ենք ազնիվ խաղաղությանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, որոնք մենք չենք հորինել, դրանք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկնապատկում է ռազմական ջանքերն Ուկրաինայում, ինչը չի վկայում բանակցությունների պատրաստակամության մասին: Միևնույն ժամական Սալիվանը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատշաճ ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին՝ վերջինիս դիրքերն ամրապնդելու ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ:
Անդրադառնալով Խերսոնից ռուսական ուժերի դուրսբերմանը՝ Սալիվանը կարծիք է հայտնել, որ դա ռազմավարական առումով կարևոր իրադարձություն էր: