Մոսկվան արգելել է ԱՄՆ 200 քաղաքացու մուտքը Ռուսաստան 12.11.2022 . Միջազգային

Մոսկվան արգելել է ԱՄՆ 200 քաղաքացու մուտքը Ռուսաստան
		12.11.2022 . Միջազգային


Ռուսաստանն ԱՄՆ 200 քաղաքացու մուտքի արգելք է սահմանել՝ ի պատասխան ռուս պաշտոնյաների, գործարար շրջանակների և հասարակության ներկայացուցիչների, մշակութային գործիչների և այլ անձանց նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի կողմից մշտապես սահմանվող անձնական պատժամիջոցների: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հայտնել են, որ ցուցակում են հայտնվել ԱՄՆ իշխանության գործադիր մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ, նրանց մերձավոր ազգականներ, ռազմարդյունաբերական ընկերությունների և ձեռնարկությունների ղեկավարները, փորձագետներ ու լոբբիստներ, «որոնք ներգրավված են ռուսատյաց արշավի առաջխաղացման և Կիևի ռեժիմին աջակցության գործում»: