«Մաստերշեֆ»-ի ութերորդ եթերաշրջանի հաղթող է դարձել Նինո Վարշանիձեն |

«Մաստերշեֆ»-ի ութերորդ եթերաշրջանի հաղթող է դարձել Նինո Վարշանիձեն |





Հայտնի է Վրաստանի Առաջին ալիքի «Մաստերշեֆ» խոհարարական մեգաշոուի ութերորդ եթերաշրջանի հաղթողը։ Նինո Վարշանիձեն նվաճել է երկրի լավագույն խոհարարի կոչումը։
Հաղթողը հայտնի դարձավ այսօրվա եզրափակիչ շոուի ժամանակ:
«Մաստերշեֆ»-ի կոչման համար պայքարել են նաև Լուկա Թոդուան ու Նիկուշա Մանագաձեն։
Վրացական հեռուստատեսության միակ արտոնագրված միջազգային խոհարարական «Մաստերշեֆ» մեգաշոուի ութերորդ եթերաշրջանը Վրաստանի առաջին ալիքով սկսվել է սեպտեմբերի 25-ին:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։