Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով՝ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Եվ այդ ջանքերի շրջանակներում մենք մշտապես աշխատում ենք միմյանց, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է դիվանագետը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի դաշինքի համար։