Դատավոր Գիա Բերաիան փետրվարի 15-ին հրապարակեց դատարանի որոշումը, որի համաձայն բավարարվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախկին աշխատակիցների հայցը:
Դատավորի որոշմամբ Ախալցխայի սակրեբուլոյի նախկին աշխատակիցներ՝ Էկա Տատալաշվիլին եւ Թեյ Բաղդաշվիլին պետք է նշանակեն նույն կամ հավասար նախկին աշխատանքին պաշտոնների: Տեղական ինքնակառավարման մարմինը նաեւ պետք է կրած վնասների համար փոխհատուցում իրականացնի տուժածներին:
Ախալցխայի սակրեբուլոն համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պատրաստվում է բողոքարկել տվյալ որոշումը։
Հիշեցնենք, որ Թայ Բաղդաշվիլին եւ Էկա Տատալաշվիլին իրենց աշխատանքից ազատ էին արձակվել 2017 թ. դեկտեմբերի 1-ին, որից հետո նրանք դիմել էին դատարան: