ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ. Վիգեն Խաչատրյան

ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ. Վիգեն Խաչատրյան


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանի ամբիոնից իր տեսակետը հայտնեց ռուս խաղաղապահների գործունեության ու Ռուսաստանի քաղաքական նպատակների վերաբերյալ:
«Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Խնդրեմ՝ Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը:
Բոլորիս աչքերի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկներ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք, որևէ խաղաղապահ մոտեցա՞վ, ասա՞ց՝ ճանապարհը մի՛ փակեք:
Ավելի քան համոզված եմ, որ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ: Բոլորը դրան է ուղղված: Անհամբեր սպասում են՝ երբ պիտի ղարաբաղցիները չդիմանան, նռնակ պայթեցնեն, անհամբեր սպասում են՝ երբ պիտի Լաչինի նոր ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով: Իմ կարծիքով՝ Ռուսաստանն ուզում է հրաժարվի Ղարաբաղից, փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից:

Սա մենք պիտի հասկանանք և ուղղակի խոսակցության մեջ մտնենք Ադրբեջանի հետ»,- ասաց Խաչատրյանը: