Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, պպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: