Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքն իրականացրել է «օդ-երկիր» դասի առաջին ազգային գերձայնային հրթիռի հաջող արձակումը՝ հայտնել է ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ հրթիռը, որն արտադրում է Roketsan ընկերությունը, հաջողությամբ խոցել է թիրախը 100 կմ հեռավորության վրա: Ստամբուլի արվարձանում Baykar ընկերության օդանավակայանից թռչող ԱԹՍ-ից հրթիռի արձակումն իրականացվել է 7,62 կմ բարձրությունից՝ Սևծովյան Սինոպ քաղաքի շրջանում:
Հրթիռի թռիչքի հեռահարությունը նշվում է 20-150 կմ: