Ադրբեջանը հերթական անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը հերթական անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա



Բաքուն Ուկրաինա է ուղարկել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը՝ հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կստանա գեներատորային սարքավորումներ և առաջին բուժօգնության փաթեթներ՝ Խերսոնի հիվանդանոցներից մեկի համար։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը էլեկտրատեխնիկա կտրամադրի Կիևին՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար: