ԱՄՆ կոնգրեսականը աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով տառապող մարդկանց

ԱՄՆ կոնգրեսականը աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով տառապող մարդկանց



ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Ես աջակցում եմ հազարավոր մարդկանց, որոնք տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի շրջափակման պատճառով: Ես հպարտորեն միանում եմ Ադամ Շիֆին և մեր գործընկերներին նախագահ Բայդենին ուղղված նամակում՝ կոչ անելով նրան քայլեր ձեռնարկել՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»,- գրել է կոնգրեսականը: