Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային խմբավորումների թիվը. Բելառուսի ՊՆ 05.01.2023 . Միջազգային

Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային խմբավորումների թիվը. Բելառուսի ՊՆ
		05.01.2023 . Միջազգային


Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման շրջանակում և երկրի սահմանին ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային ռազմական խմբավորումների թիվը։

Մինսկի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան աստիճանաբար ուղարկվում է Բելառուս։

Բացի դրանից՝ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը բարելավելու նպատակով նախատեսվում է համատեղ մարտավարական վարժանքներ անցկացնել: