Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ դոլար և կլինի ամենամեծը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նշվում է, որ բացի Bradley հետևակի մարտական մեքենաներից, նոր օգնության փաթեթը կներառի Humvee ռազմական մեքենաներ, MRAP բազմաֆունկցիոնալ մեքենաներ և «մեծ քանակությամբ» հրթիռներ ու այլ զինամթերք։
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթները կարող են ներառել լրացուցիչ HIMARS կայանքներ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե ամերիկյան զորքերը չհեռանային Աֆղանստանից, Վաշինգտոնը չէր կարողանա Կիևին օգնություն ցուցաբերել այսպիսի մեծ ծավալով: