Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է, ինչը հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:
«Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել հասանելիությունը»,- նշել է դիվանագետը: