Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Քևին Մըքքարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունն ու ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ուկրաինային»,- նշել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի աջակցությունը բոլոր ոլորտներում կենսական նշանակություն ունի Կիևի համար: