Արցախի բնակիչները Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել. ֆրանսիացի պատգամավոր

Արցախի բնակիչները Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել. ֆրանսիացի պատգամավոր



Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն շնորհավորել է Ֆրանսիայի և այլ երկրների բոլոր հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ:

«Այս օրը իմ մտքերը Արցախի բնակիչների հետ են, ովքեր Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել։ Մենք պետք է գործենք որքան հնարավոր է արագ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը: