Կարտոֆիլի իրացման խնդիրը Ախալքալաքի շրջանում մինչեւ հիմա մնում է չլուծված։ Այս մասին հայտնելու համար Akhaltskha.Net –ի խմբագրության հետ կապ է հաստատել Սամվել Պետրոսյանը։
«Մենք կազմակերպել ենք հանդիպումներ գյուղերի ազգաբնակչության հետ, որտեղ գյուղի բնակիչները հայտնել են, որ ունեն կարտոֆիլի իրացման խնդիր։ Այսօրվա օրը արդեն փչացել է կարտոֆիլի 30%։ Մնացած կարտոֆիլից գյուղացիները կարող էին իրացնել 50%։ Ապրիլի վերջ եւ մայիսի սկիզբ սկսվում է կարտոֆիլի մաքրման աշխատանք Քվեմո-Քարթլիում եւ դա ստեղծում է լրացուցիչ խոչընդոտ մեր շրջանում կարտոֆիլի իրացման համար»,- ասում է Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։
Նա նաեւ անդրադարձավ մաժորիտար պատգամավորի այն հայտարարությանը, որի համաձայն կառավարության կողմից ընդունվել էր որոշում ժամանակավոր սահմանափակել կարտոֆիլի մուտքը այլ երկրներից։
«Պետք է նշեմ, որ մեր շրջանի պատգամավորը արել է հայտարարություն, որ նա բարձրացրել է տվյալ հարցը կառավարության առջեւ եւ կառավարությունը ընդունել է №598 որոշումը, որի համաձայն ժամանակավոր մինչեւ հունիսի 1-ը արգելվում է կարտոֆիլի մուտքը արտերկրներից, մինչեւ մեր գյուցացիները չվաճառեն իրենք կարտոֆիլը։ Այն նպատակով, որ ցույց տան ժողովրդին, որ պատգամավորը ժողովրդի համար մեծ գործ է արել, որոշում էր ընդունվել ժողովրդի հավաքի վայրերում փակցնել կառավարության որոշումը մեկնաբանություններով, որ դա պատգամավորի նախաձեռնությունն է։ Սակայն դրա պատճառով, որ կարտոֆիլի իրացման խնդիրը մնացել է չլուծված, ժողովրդի կողմից սկսեցին ցուցաբերվել դժգոհություններ ձեռնարկված միջոցների նկատմամբ։
Վերոհիշյալ խնդրի հիման վրա մենք վերլուծեցինք կառավարության որոշումը եւ եկանք այն եզրակացության, որ կառավարությունը ընդունել է հիանալի որոշում, որպեսզի թույլ չտա, որ հիվանդ կարտոֆիլը Թուրքիայից հասնի Վրաստան: Ինչ վերաբերում է այլ երկրներից (առողջ) կարտոֆիլի ներկրելուն, ապա այն մինչեւ այսօր, առանց որեւէ խոչընդոտի ներկրվում է Վրաստան: Այսինքն, վրացական շուկան շարունակում է հագեցած լինել կարտոֆիլով եւ դրա պատճառով այս խնդիրը մեր գյուղացիների մոտ մնացել է չլուծված»,- ասում է Ախալքալաքիի քաղաքային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։
Տատգամավորը այս խնդրի լուծման համար հետեւյալ տարբերակն է առաջարկում․
«Մենք գիտակցում ենք, որ ապագայում եւս ունենալու ենք նմանատիպ խնդիր: Եվ մենք համոզված ենք, որ այսօր շրջանը պետք է մշակի համապատասխան ծրագիր ապագայի համար, որպեսզի թույլ չտա այսօրվա իրավիճակի կրկնությունը: Այս դեպքում մենք (Հայրենասերների դաշինք խմբակցությունը) ուզում ենք նշել, որ ունենք որոշակի առաջարկներ տվյալ ծրագրի մշակման համար»,-ասում է Սամվել Պետրոսյանը։