Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը. Amnesty International

Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը. Amnesty International



Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հասանելիության։

«Տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը պետք է երաշխավորվեն»,- նշված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։