Անկարայում հանդիպել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի օմբուդսմենները

Անկարայում հանդիպել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի օմբուդսմենները



Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի օմբուդսմեններ Տատյանա Մոսկալկովան, Դմիտրի Լյուբինեցը և Շերեփ Մալքոչը չորեքշաբթի Անկարայում եռակողմ հանդիպում են ունեցել՝ «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի օմբուդսմենի գրասենյակից։
Հանդիպումը սկզբում ընթացել է երկկողմ ձևաչափով, այնուհետև ռուս և ուկրաինացի օմբուդսմեններին են միացել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ու Թուրքիայի օմբուդսմեն Շերեփ Մալքոչը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են գերիների փոխանակումը 40-ը՝ 40-ի դիմաց ձևաչափով։

Եռակողմ բանակցություններում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի օմբուդսմենը, նախատեսվում է քննարկել ուկրաինական ճգնաժամից տուժածներին օգնություն ցուցաբերելու և ընտանիքների վերամիավորման համար մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը։