Ուկրաինայում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ հայտնել են պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Գերասիմովի տեղակալներ է նշանակել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմին։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խոսքը Ուկրաինայում ռազմական գործողության ղեկավարման մակարդակի բարձրացման մասին է, և այդ որոշումը բացատրել են դրա իրականացման ընթացքում լուծվող խնդիրների մասշտաբների ընդլայնմամբ, զինված ուժերի՝ ավելի սերտ փոխգործակցության կազմակերպման անհրաժեշտությամբ և զորքերի ապահովման որակի բարձրացմամբ ու զորքերի խմբավորումների կառավարման արդյունավետությամբ: