Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր 16.01.2023 . Արցախ

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
		16.01.2023 . Արցախ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։