Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն

Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն



Թուրքիայում այս տարվա համընդհանուր ընտրությունները հունիսի փոխարեն պետք է անցկացվեն մայիսին։ Այս մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, որը դաշինքի մեջ է նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
«Պետք է պայմանավորվել խորհրդարանում և ընտրությունների հարցին վերջակետ դնել մայիսին»,- ասել է Բահչելին կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Ավելի վաղ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից ավելի վաղ անցկացնելու հնարավորության մասին խոսել էր Էրդողանը՝ որպես պատճառ նշելով «սեզոնային պայմանները»: Որպես ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետ նշվում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։