Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան 31.01.2023 . Միջազգային

Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան
		31.01.2023 . Միջազգային


Ադրբեջանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել:

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 27-ի առավոտյան։ Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու մարդ վիրավորվել է: Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: