Արցախում դրամահավաք է կազմակերպվում՝ աջակցելու երկրաշարժից տուժած սիրահայ համայնքին

Արցախում դրամահավաք է կազմակերպվում՝ աջակցելու երկրաշարժից տուժած սիրահայ համայնքին


Չնայած շրջափակման ծանր պայմաններին՝ Արցախի Կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Սիրիայի հայկական համայնքին՝ միանալով համահայկական օժանդակության աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 

«Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

 

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ արհեստածին մարտահրավերները։

 

Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկում» բացված հաշվեհամարին՝ 22300100156701»,- ասված է հաղորդագրության մեջ: