Վրաստանի սահմանի մաքսակետերում հայտնաբերվել է օրենքի խախտումով ապրանքի տեղափոխման չորս փաստ։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հետազոտության արդյունքում բացահայտել են, որ մի դեպքում մեղադրյալը Վալեի սահմանի անցակետում մեքենայի հատուկ թաքստոցի միջոցով փորձում էր ներկրել մեծ քանակությամբ ոսկյա զարդեր։ Իսկ մնացած երեք դեպքերի ժամանակ Սարփի սահմանային անցակետում փորձում էին ներկրել չգրանցված ոսկյա իրեր։
Հետախուզման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11,2 կգ ոսկեղեն , որի ընդհանուր գինը կազմում է ավել ի շատ, քան 670 000 լարի։
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, որը նախատեսում է 5-7 տարի ազատազրկում։