Սամցխե-Ջավախքի նահանգապետը ազատվեց աշխատանքից

Սամցխե-Ջավախքի նահանգապետը ազատվեց աշխատանքից

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն 4 ամիս աշխատանքից հետո ազատվեց աշխատանքից: Սրա մասին հուլիսի 26-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնեց բրիֆինգի ժամանակ: Բրիֆինգը սկսվեց ժամը 11-ին, որի ժամանակ վարչապետը նշեց այն 5 մարզպետների անունները, որոնք այսօրվանից ազատվեցին իրենց պաշտոնից: Սրանք են՝ Սամցխե-Ջավախքի, Շիդա Քարթլիի, Մխեթա-Մթիանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Քվեմո Քարթլիի և Իմերեթիի  նահանգապետները: Վարչապետը նշում է, որ տվյալ որոշումը ոչ մի կապ չունի նրա հետ, որ շուտով ընտրություններն են անցկացվելու Վրաստանում:

«Մոտ օրերին ձեզ կներկայացնենք նոր նահանգապետերին: Մենք փոխում ենք ամբողջ համակարգը եւ անցնում կառավարման նոր ռեժիմին»,-նշեց Մամուկա Բախտաձեն:

Նշենք որ, Կախա Սամխարաձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետ նշանակվեց 2018 թվականի  մարտ ամսին: Նախկինում  նա Շիդա Քարթլիի մարզպետն էր:

Akhaltskha.net