Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելում կբացվի Ադրբեջանի մշտական դեսպանատուն»,- ասված է Իսրայելի արտգործնախարարի հայտարարության մեջ։
Մարտի 29-ին նախատեսվում է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։
Կիրակի՝ մարտի 26-ին, Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովը հավատարմագրեր հանձնեց նախագահ Իցհակ Հերցոգին: Ադրբեջանը դարձել է առաջին շիա երկիրը, որը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին։ Երկու պետությունը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 1992 թվականից։ Հրեական պետության դեսպանատունը Բաքվում գործում է 1993-ից, մինչդեռ Ադրբեջանը Թել Ավիվում ուներ առևտրային ներկայացուցչություն և տուրիստական գրասենյակ։