Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը սկսելու մասին մինչև 2023 թվականի վերջը։
Այս մասին Մոլդովա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահը։
«Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ հաջորդ զեկույցը, որը վերաբերում է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին։ Ցանկանում եմ հաստատել, որ մտադիր եմ այս հարցը բարձրացնել Եվրոպական խորհրդի առջև մինչև տարեվերջ։ Սա նշանակում է, որ մինչև տարեվերջ Խորհուրդը պետք է որոշում կայացնի այդ երկրների հետ անդամակցության բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սա կլինի քաղաքական որոշում՝ հաշվի առնելով այն զեկույցը, որը պատրաստելու է Եվրահանձնաժողովը։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի դրական որոշում ընդունել»,- ասել է Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին առաջընթացը շոշափելի և դրական արդյունքներ կբերի Մոլդովայի քաղաքացիներին։
«Մոլդովան գնալով ավելի է դառնում թշնամական ռուսական հետախուզության թիրախը։ Վերջին ամիսներին Ռուսաստանը և նրա վստահված անձինք ավելի ու ավելի են փորձում ապակայունացնել ձեր երկիրը՝ օգտագործելով էներգիա, կիբեր հարձակումներ, բողոքի ցույցեր կազմակերպելով և այլ դիվերսիոն գործողություններ: Մենք դատապարտում ենք ապակայունացման այս փորձերը»,- ասել է Շառլ Միշելը։
Միշելը նաև կոչ է արել Մոլդովայի իշխանություններին շարունակել բարեփոխումները։ Մասնավորապես, նա նշեց դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետական ​​ինստիտուտների ապաքաղաքականացումը։
Բացի այդ, Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը ամռանը Մոլդովային կներկայացնի ֆինանսական աջակցության փաթեթը։ Նրա խոսքով, սա «էական ու ծանրակշիռ» օգնություն կլինի։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։