Չեռնոգորիայի նախագահն ընդունել է ընտրություններում պարտությունը 03.04.2023 . Միջազգային

Չեռնոգորիայի նախագահն ընդունել է ընտրություններում պարտությունը
		03.04.2023 . Միջազգային


Չեռնոգորիայի ներկա նախագահ, Սոցիալիստների դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է RTCG-ն։

Քաղաքական գործիչը շնորհավորել է իր մրցակցին՝ «Եվրոպան հիմա» շարժման թեկնածու, Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչին հաղթանակի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ հարգում է երկրի քաղաքացիների կատարած ընտրությունը:

Ըստ Չեռնոգորիայի մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ երկրորդ փուլում քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Չեռնոգորիայի գործող նախագահը հավաքել է 40 տոկոս, Միլատովիչը՝ 60: Ընտրողների մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս։