Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի հրապարակային ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը:
«Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական մըն էր, որ ապրեցաւ հազար տարուայ կողմ, ու մեզի թողուց աղօթքի գիրք մը, որուն մէջ ձուլուեցաւ հայ ազգին հաւատքը, քրիստոնէութիւնը ողջագուրող առաջին ազգը. Ազգ մը` որ Քրիստոսին խաչը պինդ բռնած շատ չարչարուեցաւ պատմութեան ընթացքին։
Գրիգոր Նարեկացին ճանչցուած է որպէս համընդհանուր զօրակցութեան թարգման»,- ասել է Հռոմի Պապը։
Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետը ելույթի ավարտին Տիրոջից խնդրել է պարգևել Գրիգոր Նարեկացու պես վանականներ, որոնք առաջ են տանում եկեղեցին:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Վատիկանում Գրիգոր Նարեկացուն շնորհվել է Տիեզերական Եկեղեցու վարդապետի տիտղոս: