ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին: Նա նշել է, որ շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ:
«Երևի բանակցությունների արդյունքներով կլինեն համապատասխան հայտարարություններ, որոնցից մենք տպավորություն կկազմենք և հնարավոր կլինի մեկնաբանություն տալ: Մենք հավատարիմ ենք 2020-22 թվականների եռակողմ հայտարարությունների դրույթներին, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հեռանկարին, Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը: Ժամկետների մասին կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Զախարովան: