Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից

Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից



Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է սրել ճգնաժամը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով անօդաչուների հարձակումը Կրեմլի վրա։
«Կողմերը պետք է խուսափեն էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել են «ծրագրված ահաբեկչություն և նախագահի դեմ մահափորձ»։ Ուկրաինան հերքել է իր մասնակցությունը միջադեպին և հարձակումն անվանել է «ռուսական բեմադրություն», որն ուղղված է լայնածավալ սադրանքի նախապատրաստմանը։