Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Aliq.ge-Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մարիխուանայի օգտագործման մասին» օրինագիծը: Նշենք, որ օրինագծի նախաձեռնել է Վրաստանի կառավարությունը, հեղինակը Ներքին գործերի նախարարությունն է:

Օրինագծի համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը թույլատրելի կլինի միայն անձնական տարածքում (եթե անձը բնակվում է այդտեղ ու այդ տարածքը/բնակարանը միևնույն ժամանակ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ):

Մարիխուանայի օգտագործումը, ինչպես և ծխախոտինը, պատժելի կդառնա հասարակական վայրերեում, հանրային տրանսպորտում, մինչ 18 տարեկանների համար նախատեսված շինություններում, ծառայողական պարտականություններ իրականացնող որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար (օրինակ՝ բժիշկ, ուսուցիչ, քաղաքացիական ծառայող):

Մինչ 21 տարեկանների կողմից մարիխուանայի օգտագործումը պատժելի արարք կլինի: Ըստ օրնիագծի, առաջին անգամ օրենքը խախտելու դեպքում տուգանքը կկազմի 500-1000, երկրորդ անգամ՝ 1000-1500 լարի:

Մարիխուանայի ազդեցության տակ տրանսպորտ վարելը կհամարվի քրեական հանցագործություն:

 

ՆՈՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ