Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին հերթական տեղեկատվական ամփոփագիրը:
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է գերատեսչության հրապարակման մեջ։