Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կդառնա երկրի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Բահչելին ընդունել է առաջարկը։
Հիշեցնենք, որ Դևլեթ Բահչելին Թուրքիայի իշխող կուսակցության և Էրդողանի մերձավոր դաշնակիցն է և թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդը:
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում խորհրդարանում մեծամասնություն է ստացել իշխող Հանրապետական միությունը՝ ապահովելով 322 տեղ: Նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: