Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ կրկին փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Դեսպանատունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։