Մոսկվայի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ավելի քան 10 ԱԹՍ:
«Այսօր առավոտյան Մոսկվայի որոշ շրջանների բնակիչներ կարող էին պայթյունների ձայներ լսել. դա մեր ՀՕՊ համակարգի աշխատանքն էր: Դեպի Մոսկվա թռիչքի ժամանակ խոցվել են մի քանի ԱԹՍ-ներ: Բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն: Արտակարգ բոլոր ծառայություններն աշխատում են, տեղեկատվության տրամադրումը կշարունակենք»,- ասված է Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հայտարարության մեջ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ԱԹՍ-ների հարվածից որոշ շինություններ աննշան վնասներ են կրել. քաղաքի արտակարգ ծառայությունները դեպքի վայրում են, պարզում են կատարվածի հանգամանքները:
Սոբյանինը հայտնել է, որ այս պահի դրությամբ որևէ մեկը լրջորեն չի տուժել: Բնակիչները տարհանվել են։